Մայրենիի հունիսյան ֆլեշմոբ

2-3-րդ դասարաններ

Անուն, ազգանուն*

Էլեն Սաֆարյան

Դպրոց*

Հարավային

Դասարան*

2-րդ դասարան

1․Տարբերակներից ո՞րն է ավելորդ բառաշարքում: Ինչո՞ ւ է ավելորդ։

 Ամառ, լողավազան, ձյուն, հունիս, արև։

ձյունը, որովհետև ձյունը գալիս է ձմռանը

2․ Ամսանուններից մեկը հնարամտորեն թաքնվել է մրգերի շարքում: Ո՞ր տարբերակի ամսանունն է հնարամիտը:

Հոն, նուռ, տանձ, կիվի, կեռաս։

Հունիս

3․Յուրաքանչյուր քայլում բառի մեջ փոխելով մեկ տառ`կով -ից ստացել են յուղ: Ո՞ր բառն է բաց թողնված:

 Կով – կող — քող  — —  յուղ

քուղ

4․Ի՞նչ բառ է թաքնված  տառաշարքում: Լիոիղտաուվնավյուզիաին

լողավազան

5․Պատասխանի տարբերակներից որի՞ հերոսներն են դասավորված ճիշտ նույն հաջորդականությամբ, ինչ նրանց արձակած ձայները բերված շարքում.

մլավոց, բառաչ, մռնչոց, վրնջոց, կչկչոց

կատու, կով, առյուծ, ձի, հավ

6․Կռահի՛ր օրինաչափությունը և կիմանաս, թե ինչ բառ է թաքնված․

նիզակ

7․ Լողավազան բառի տառերով բառքամոցի խաղից քամել ենք հետևյալ բառերը։ Ո՞ր բառն ենք սխալ քամել։

լար

8․Պատասխանի տարբերակների բառազույգերից չորսը կազմվել են միևնույն օրինաչափությամբ։ Ո՞ր բառազույգը չի ենթարկվում այդ օրինաչափությանը։

վարազ — ժանիք

9․ Ո՞ր տարբերակի բառից պտուղ չես քաղի։

բորենի

10․Ընտրի՛ր վերնագրերից մեկը և պատմությո՛ւն հորինիր։

«Մոլորված ամառը»

«Բարկացած ամպը»

«Անգույն ծիածանը»

Այլ․․․ (ինքդ մտածիր)

Այցելություն ագարակ և տեխնոպարկ

Այսօր ճամբարի չորրորդ օրն է, մենք լողացինք, հետո գնացիք տեխնոպարկ։

Սկզբում բարևեցինք, մեր անունները ասացինք և մեր անուններով քանոններ պատրաստեցինք։ Ոտքով գնացինք ագարակ, այնտեղ հաց կերանք, ձիու վրա նստեցինք, ձիավարեցինք, ձիերին կեր տվեցինք, սիրամարգի պոչը բացած տեսանք, սիրեցինք շներին ու վերադարձանք դպրոց։

Համով օր

Ճամբարային մեր օրը սկսեցինք պիցցա պատրաստելով։

Պցցայի համար անրաժեշտ է՝ խմոր, երշիկ, հալվող պանիր, մայոնեզ, կեչուպ, բուսայուղ, ձու։
Ըստ ցանկության կարելի է ավելացնել բանջարեղեն՝ լոլիկ, գունավոր պղպեղներ, ձիթապտուղ:

Մեր պատրաստած պիցցան շատ համեղ էր: Դուք էլ փորձեք պատրաստել:

Ճամբարի երկրորդ օրը

Այսօր մեր ճամբարի երկրորդ օրն է։ Սկզբում շրջանով նստեցինք և նորից ընկեր Լուսինեն եկավ և մեզ հարցեր տվեց։ Հարցերը  ինձ շատ դուր եկավ, հետո բլոգավարություն արեցինք և հաց կերանք։ Լողալուց հետո  գիրք ընթերցեցինք, ես կարդացի «Երջանկություն վաճառողը»։ Ես այդ գիրքը շատ եմ սիրում։ Գիրքը աղավնիի մասին է, ով դատարկ տարաներ է բաժանում։ Վերջում անգլերեն արեցինք։

Ճամբարի առաջին օրը

Այսօր մեր ճամբարի առաջին օրն էր։ Մենք սկզբում շրջանով նստեցինք և ընկեր Լուսինեն մեզ հարցեր տվեց, հետո գնացինք բակ և մեր ցանած ամսաբողկերը քաղելու։ Երգելուց հետո աղցան պատրաստեցինք և խաղեր խաղացինք։

Ճամփորդություններ

«Ես կարողանում եմ» նախագծի շրջանակում ես կպատմեմ իմ այս տարվա ճամփորդությունների մասին։

Մենք այս տարի շատ ենք ճամփորդել, այստեղ կներկայացնեմ իմ ճամփորդությունները։
Մեր առաջին ճամփորդությունը եղել է դեպի Սևանա լիճ և հաղթահարել ենք  Մաշտոցներ բարձունքը։

Մենք այնտեղ բարձունք հաղթահարելուց հետո երգեցինք, պարեցինք, հետո լիճը մտանք, լճի մեջ  տեսանք կրիա։

Մեր երկրորդ ճամբորդությունը եղել է համագործակցություն Բյուրականի Հ․ Թումանյան անվան միջնակարգ դպրոցի հետ, մենք Բյուրականի երկրորդ դասարանին պարեր ենք սովորեցրել, նրանք մեզ համար երգ  են երգել և իրենց հրավիրեցինք մեր դպրոց։
Մեր երրորդ ճամբորդությունը եղել  է Ջրվեժ անտառապարկում, այնտեղ քայլել ենք եղևնիների պուրակների միջով, նկարել ենք լիճը, երգել ու պարել ենք։

Չորրոդը՝ գնացել ենք Մաչանենց թատրոնը, նայել ենք Գրինչը։Մաչանենց թատրոնը Էջմիածնում էր, այնտեղ նկարվել էինք, ինձ շատ դուր եկավ ներկայացումը, բայց ներկայացումը տարբերվում էր մուլտֆիմից։
Հինգերորդ ճամփորդությունը եղել է ձմեռային խաղեր Ջրվեժ անտառապարկում։ Մենք ձնգնդի ենք խաղացել, օղակի վրա ենք նստել երկու-երկու սահեցինք և ինձ շատ դուր եկավ։
Մեր վեցերորդ ճամփորդությունը եղել է Անբան հուռին ու Անխելք մարդ ներկայացումը դիտելը։ Մենք սկզբում նկարվեցինք, հետո մտանք ներս, ինձ շատ դուր եկավ և ծիծաղելի էր։
 Կրկին մենք գնացինք Բյուրական , այնտեղ տեսանք Վիկտոր Համբարցումյանի տուն թանգարանը և աստղադիտարանը, հետո նշեցինք զատակական ծեսը։

Ֆլեշմոբի 4-րդ խնդիր

Ընտրությամբ գործունեության խմբի սովորողները ներկայացնում են ապրիլյան ֆլեշմոբի առաջին մակարդակի 4-րդ խնդիրը։

4. Անիի ձեռքին կար չորս տուփ։ Ամեն տուփի մեջ կար կակաչի չորս սոխուկ։ Անին տուփերից մեկի բոլոր սոխուկները տնկեց։ Քանի՞ սոխուկ մնաց Անիի մոտ։

Չորս տուփ, չորս սոխուկ, այսինքն 4×4=16:

Անին տնկեց չորս սոխուկ՝ 16-4=12:

Անիի մոտ մնաց 12 սոխուկ։